ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մինչև տարեվերջ կգա Հայաստան՝ նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Հայաստանում տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը:
«2015-ը շատ խորհրդանշական տարի է Ղազախստանի բոլոր քաղաքացիների համար. ուղիղ 550 տարի առաջ Եվրասիական մայր ցամաքի կենտրոնում մեր նախնիները հիմնեցին Ղազախական խանությունը: Այդ իրադարձությունը մեկնակետն էր ղազախ ժողովրդի բազմադարյա պետականության, որ առավել ամբողջական արտահայտություն գտավ ներկա պետության մեջ՝ Ղազախստանի Հանրապետության»:
Հոկտեմբերի 19-ին Երևանում մեկնարկեցին ԱՊՀ անդամ պետությունների հիմնարար գիտությունների ոլորտում համագործակցության խորհրդի (այսուհետ` Համագործակցության խորհրդի) 4-րդ նստաշրջանի երկօրյա աշխատանքները:
Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը Համբուրգում մասնակցեց Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Երիտթևի(CDU Junge Union) համագումարին, որը կրում էր «Քո ապագան նշանակություն ունի» խորագիրը: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀԿ ԵԿ-ն ՔԴՄ ԵԿ կողմից հրավեր էր ստացել Համբուրգում կայանալիք Deutchlandtag-ին մասնակցելու համար:
Այսօր Վիեննայում կանցկացվի միջազգային միջնորդների վեցյակի և Իրանի համատեղ հանձնաժողովի առաջին նիստը՝ իրանական միջուկային ծրագրի պայմանավորվածությունների իրագործմանը հետևելու կապակցությամբ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը Մոսկվայում ներկա է գտնվել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայի հիմնադրման 330-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարությանը:
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Բուրաբայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որ նախագահել է Նուրսուլթան Նազարբաևը:
Հայաստանում արդարադատության համակարգն այնքան է անլրջացել ու այնքան սպառել իրեն, որ Արփինե Հովհաննիսյանի նշանակմամբ կարևորվեցին ոչ թե նրա մասնագիտական որակները, այլ Գինեսի գրքում գրանցվելու արժանի (կամ արդեն գրանցված) արտաքինը:
Օրվա իրադարձությունը՝ ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Երևանում է, ԳԱԱ նիստերի դահլիճում ասուլիս է տվել ու հայտարարել, որ մասնակցելու է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին: Ինչպե՞ս, եթե նա Հայաստանում չի բնակվում:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...